Անհատական ցուցահանդես, Կերպարվեստ

Լիլիթ Խաչատրյան

SAM_0441 (1)Ես Լիլիթ Խաչատրյանն եմ, ծնվել եմ 2000թ. հունվարի 24-ին Վայոց Ձորի Վայք քաղաքում։ Այնուհետև ընտանիքով տեղափոխվել ենք Երևան։ Փոքր տարիքից սիրել եմ նկարել, իսկ 10-րդ դասարանից սկսել եմ լուրջ զբաղվել նկարչությամբ։ Սովորում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում։ Իմ ուսուցիչներն են Կարեն Մկրտչյանը, Գագիկ Չարչյանը և Կարինե Մացակյանը։

Այժմ պատրաստվում եմ ընդունվել Երևանի պետական գեղարվեստի ակադեմիա։ Ապագայում ուզում եմ դառնալ հայտնի դիզայներ։ Ուզում եմ ուսումնասիրել դիզայնի բոլոր ճյուղերը, նաև ցանկանում եմ նվագել կիթառ։ Սիրում եմ պարել և երազում եմ լինել տարբեր երկրներում։ Հիմա ուսումնասիրում եմ նկարչության ոճերից մեկը՝ Կուբիզմը։ Կուբիզմի մասին հետաքրքրությունն ինձ մոտ առաջացրել է ընկեր Կարենը։ Ինձ դուր են գալիս Պաբլո Պիկասսոյի և Ժորժ Բրաքի նկարները։

Ես համոզված եմ, որ  կկարողանամ դառնալ  հիանալի դիզայներ-նկարչուհի…

Նատյուրմորտ

Գծանկար (Դիմանկարչություն)

Կոմպոզիցիա

Գծանկար, ջրաներկ

Оставьте комментарий