Անհատական ցուցահանդես

Տիգրան Քոչունց

278994867_990184735201320_8184244405361109350_nՈղջույն, ես Տիգրանն եմ։ Երկու գիշեր քնեմ- արթնանամ, կդառնամ 7 տարեկան։ Ապրում եմ Երևանում, սովորում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի Հյուսիսային դպրոցում: Սիրում եմ նկարել, ընտրությամբ գործունեությունս կերպարվեստ է՝ ընկեր Տաթևի մոտ։ Դեռ չգիտեմ՝ ինչ ոճով եմ նկարում, բայց ինձ հետաքրքիր են կենդանիները, ատամներով թռչունները, դինոզավրերը և կենդանանման ռոբոտները։ Նկարում եմ նաև paint ծրագրով, ցանկանում եմ իմ նկարներով հեքիաթների գիրք ձևավորել:

Ապրիլի 29-ին` 12:30, Հյուսիսային դպրոցի բակում կկայանա Տիգրանի նկարների ցուցահանդեսը։ Продолжить чтение «Տիգրան Քոչունց»

Քանդակագործություն, Անհատական ցուցահանդես

Ես հանդիպեցի․․․

Ներկայացնում է Քնարիկ Ներսիսյանը.
Լինելով ստեղծական, որոնող, հետաքրքրասեր ու կարևորելով ինքնազարգացումը՝ ես հանդիպեցի քանդակին․․․կային նպաստավոր պայմաններ, կար երկու ներկայություն․ Գեղարվեստի անընդհատ զարգացող միջավայրը և Գեղարվեստում նոր ծնունդը՝ «Վիգեն Ավետիսի քանդակի դպրոցը»։ Продолжить чтение «Ես հանդիպեցի․․․»

Անհատական ցուցահանդես

Տնից թանգարան, վիրտուալ ճամփորդություն. Մանե Աբգարյան

Միջին դպրոցի 8-րդ դասարանի սովորող Մանեն ներկայացնում է իր առցանց ցուցադրությունը:
«Բարև, ես Մանե Աբգարյանն եմ, աղջիկ, որը ամենից շատ սիրում է նկարել։ Այսօր ձեզ հրավիրում եմ իմ տուն թանգարան՝ վիրտուալ ճամփորդության։ Ես օրվա մեծ մասը նկարում եմ, ստեղծագործում, ստեղծում եմ պատկերներ, որոնք իմ ներսում են, ես արտաբերում եմ ներկերով՝ կտավի, թղթի վրա։ Այդ պահերին, միշտ ականջակալներով լսում եմ դասական երաժշտություն։ Եթե ձեզ դուր կգան իմ աշխատանքները, ես նորից ձեզ հրավիրատոմս կուղարկեմ, իմ նոր ցուցադրության բացմանը»։ Продолжить чтение «Տնից թանգարան, վիրտուալ ճամփորդություն. Մանե Աբգարյան»

Անհատական ցուցահանդես

Մարինա Վարդապետյան

Հեռավար ուսուցման շրջանում իր անհատական ցուցահանդեսն է ներկայացնում Արևելյան դպրոցի 3-րդ դասարանի սովորող Մարինա Վարդապետյանը:
Բարև ձեզ։ Ես Մարինա Վարդապետյանն եմ։ Սիրում եմ նկարել, խաղալ, ստեղծագործել։ Ես ունեմ տնային կենդանի՝ ծովային խոզուկ։ Ես սիրում եմ իմ ընտանիքը, իմ տունը, իմ դպրոցը։
Խորհրդատու ուսուցիչ՝ Աննա Ստեփանյան: Продолжить чтение «Մարինա Վարդապետյան»

Անհատական ցուցահանդես

Մի ընտանիքում՝ երկու նկարիչ

Հարավային դպրոցի 4-րդ դասարանի և Միջին դպրոցի 7-րդ դասարանի սովորողները՝ Անահիտ և Առնակ Վերմիշյանները, ընտանեկան դպրոցի շրջանակում  ներկայացնում են իրենց նկարների ցուցադրությունը: Продолжить чтение «Մի ընտանիքում՝ երկու նկարիչ»

Անհատական ցուցահանդես

Մարիա Քյուրքչիյան

Հարավային դպրոցի 4-րդ դասարանի սովորող Մարիա Քյուրքչիյանը, ներկայացնում է հեռավար ուսուցման շրջանում ստեղծած նկարների ցուցահանդեսը: Նա սիրում է նկարել կտավների վրա և ոգեշնչվում է այն ամենով, ինչ իրեն շրջապատում է: Մարիայի ուսումնական բլոգում կարող եք տեսնել նաև տեսանյութ, որտեղ նա պատմում է՝ ինչպես են ստեղծվել իր աշխատանքները: Продолжить чтение «Մարիա Քյուրքչիյան»