Կերպարվեստ

«Ինքնաարտահայտում և տարածություն»

Հունվարի 30-ին՝ ժամը 12:00,  Հյուսիսային դպրոցում կայացավ «Ինքնաարտահայտում և տարածություն» խորագրով ցուցահանդեսը: Ցուցադրված աշխատանքները ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:

 

Կերպարվեստ

Ցուցահանդես «Տարածություն և ինքնաարտահայտում»

inqnaartahatum11

Հյուսիսային կրտսեր դպրոցի 4-5  և Ավագ դպրոցի 7-12-րդ դասարանների դիզայնի և կերպարվեստի   ընտրությամբ գործունեության խմբերի սովորողների համատեղ ցուցահանդես Գեղարվեստի ցուցասրահում, որը տեղի կունենա 01.30.2018թ., ժամը՝ 12-00:

Ցուցահանդեսը ներկայացնում է Ձմեռային ճամբարի ընթացքում արված նախագծային աշխատանքների արդյունքը՝  Ինքնաարտահայտում և  Տարածություն  խորագրով:

Տեխնոլոգիա, Դիզայն

Ուսումնական հարսանիք

Հունվարի 26-ին կրթահամալիրում կայացավ ավանդական հայկական հարսանիք: Հարսանիքի կարևոր մասն էին կազմում ծիսական դեկորները, տարոսիկները, կենաց ծառերը, որոնք ստեղծել էին կրթահամալիրի բոլոր տեխնոլոգ-դիզայներ դասավանդողները և սովորողները:

Տեխնոլոգիա

Զարդեր Էպօքսիդային խեժով

Միջին դպրոցի տեխնոլոգիայի դասավանդող Անի Հովհաննիսյանը և սովորողները տեխնոլոգիայի պարապմունքներին  աշխատում են տարբեր նյութերով: Այս անգամ նրանք պատրաստել են կախազարդեր՝ օգտագործելով մետաղական կաղապարներ, Էպօքսիդային խեժ և չորացած ծաղիկներ:

Բլոգներ

Դասավանդողներ

ԴԻԶԱՅՆ -ՏԵԽՆՈԼՈԳԻԱ

                  Տաթև Աթոյան                    Կարինե Մացակյան                    Թերեզա Թումանյան

Թամար Հարությունյան        Արև Բալջյան                Հասմիկ Գրիգորյան

Մարիամ Մարտիրոսյան                           Անուշ Դավթյան                      Ալիսա Գևորգյան

                                                   

ԿԵՐՊԱՐՎԵՍՏ

            Գագիկ Չարչյան                                                                          Կարեն Մկրտչյան

ԼՈՒՍԱՆԿԱՐՉՈՒԹՅՈՒՆ

                                                  Սուսան Ամուջանյան

Անհատական ցուցահանդես, Կերպարվեստ

Էմիլի Գրիգորյան

26856896_10213016770627718_1838469756_nԷմիլի Գրիգորյան. ծնվել է 2010 թ. փետրվարի 28-ին Երևանում: Նկարել սկսել է վաղ տարիքից` 3-4 տարեկանից: Նկարելը նրա համար իր սիրած մարդկանց կամ սիրած հերոսների հետ կապ հաստատելու և շփվելու միջոց է: 2013-2017 թթ ապրել է Հվ. Կորեայում՝ Սեուլ քաղաքում, որտեղ հաճախել է արվեստի ուղղվածությամբ նախակրթարան: Իր ունակությունները զարգացրել է հիմնականում ինքնուրույն, առցանց վիդեոդասերի միջոցով, որոնք ընտրում էր ևս ինքնուրույն:

Այժմ սովորում է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Հարավային դպրոցի 1-ին դասարանում: Հաճախում է Հարավային դպրոցի կերպարվեստի լրացուցիչ դասընթացներին: