Անհատական ցուցահանդես, Կերպարվեստ

Ադելինա Միքայելյան

18423744_1934123040209431_6595140633651995707_nԱդելինա Միքայելյան. ծնվել է 2000թ. նոյեմբերի 16-ին Երևանում: Նկարել սկսել է վաղ տարիքից: Միշտ երազել է նկարչուհի դառնալու մասին, քանի որ նկարչությունը լցնում է իր կյանքը նոր գույներով: Ադելինան սովորում է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Գեղարվեստի ավագ դպրոցում. վարպետ-նկարիչներ Գագիկ Չարչյանի, Կարեն Մկրտչյանի և Կարինե Մացակյանի սանն է: Նրանք Ադելինային ծանոթացնում են արվեստի խորհրդավոր աշխարհին: Ադելինայի խոսքերով իր վարպետները ոչ միայն ուսուցիչներ են՝ իրենց գործում հմուտ, այլև լավ ընկերներ՝ ջերմ ու հոգատար: Ադելինային հետաքրքրում են նաև օտար լեզուները: Այժմ սովորում է ճապոներեն և կորեերեն: Երազում է սովորել Ճապոնիայի գեղարվեստ-դիզայնի համալսարանում: Առաջիկայում որոշել է ընդունվել Հայաստանի պետական գեղարվեստի ակադեմիա, միաժամանակ պետք է սովորի չինարեն, իտալերեն, կատարելագործի ֆրանսերենը և անգլերենը, բայց սա դեռ վերջը չէ: Հետաքրքրվում է նաև համակարգչային գրաֆիկայով: Հաճախել է նաև կրթահամալիրի լուսանկարչության ընտրությամբ դասընթացներին, որտեղ իր ուսուցիչն էր Մարինա Մկրտչյանը: Նրա շնորհիվ է, որ ծանոթացել է տեսախցիկով աշխատելու վարպետությանը: Ադելինայի մեծ երազանքներից մեկն էլ ճանապարհորդելն է ամբողջ աշխարհով: Նրան հետաքրքրում են տարբեր ազգերի արվեստը, մշակույթը, լեզուն: Նպատակ ունի այդ բոլորն ուսումնասիրել և լավագույնները բերել ու տարածել Հայաստանում:

Ջրաներկ

Продолжить чтение «Ադելինա Միքայելյան»