Տեխնոլոգիա, Անհատական ցուցահանդես

Հասմիկ Թոփչյան

18835865_1255035731271545_9187927624773356939_nՑուցասրահում սկսում ենք «Մեր ուսուցիչները» նոր շարքը, որի էջերում կներկայանան կրթահամալիրի ստեղծագործ դասավանդողները։ Այս անգամ իր մասին կպատմի և աշխատանքները կներկայացնի Արևելյան դպրոցի տեխնոլոգիայի դասավանդող Հասմիկ Թոփչյանը:
Կարմրահեր, հետաքրքիր ոճով, Գուստավ Կլիմտի նկարով պայուսակով Հասմիկը ոչ միայն տարբերվում է իր արտաքին տեսքով, այլ նաև՝ ներաշխարհով…

Ողջույն: Ես Հասմիկն եմ Թոփչյան: Կրթահամալիրում աշխատում եմ 3 տարի: Ավարտել եմ Երևանի պետական մանկավարժական համալսարանի գեղանկարի բաժինը: Սկսել եմ նկարել 5-6 տարեկանից: 12 տարեկանից հաճախել եմ նկարչության լրացուցիչ պարապմունքների: Սիրում եմ զբոսնել, կարդալ, ճամփորդել, լուսանկարել: Ազատ ժամանակ ուսումնասիրում եմ տարբեր ազգերին, նրանց մշակույթը, արվեստը, խոհանոցը։ Կարծում եմ, որ չկա անհետաքրքիր ազգ կամ երկիր, կան չհետաքրքվող և անտեղյակ մարդիկ: Սիրելի գրողներից են ժ.Պ.Սարտր, Ա.Կամյու, Է.Մ.Ռեմարկ, Ֆ.Կաֆկա: Վերջին կարդացածս տպավորիչ գիրքն էր Դ.Քիզի «Ծաղիկներ Էլջերնոնի համար»: Նկարչական ուղղություններից սիրում եմ իմպրեսիոնիզմը և պոստիմպրեսիոնիզմը, Վան Գոգի գլխավորությամբ: Սիրելի նկարիչները շատ-շատ են, չառանձնացնեմ: Վերջերս ինձ համար բացահայտել եմ նոր հոբբի՝ տիկնիկագործություն: Գործում եմ տարբեր տեսակի փափուկ խաղալիքներ, այժմ միայն՝ կենդանիներ, շուտով կլինեն նաև տիկնիկներ…

Յուրաքանչյուրն ունի իր ճանապարհը՝ մեկը ստեղծում է մարդկային կյանք, մյուսը ստեղծում է կտավներ:
Վան Գոգ

Վաճառվող ցուցանմուշներ, Տեխնոլոգիա

Կավե զատիկ մագնիսներ

13713296_1197596360292518_12955816_nԿրթահամալիրի Զատկածեսին ընդառաջ Արևմտյան դպրոցի սովորողները տեխնոլոգիայի դասավանդող Զառա Ոսկանյանի գլխավորությամբ պատրաստել  են զատիկ մագնիսներ: Զատիկները պատրաստված են կավից և նախատեսված են սառնարանին փակցնելու համար: Աշխատանքները կարող եք գնել Սեբաստացի մոլից ցուցահանդես-վաճառքի ընթացքում: Продолжить чтение «Կավե զատիկ մագնիսներ»

Վաճառվող ցուցանմուշներ, Տեխնոլոգիա

Ուսումնական ցուցահանդես-տոնավաճառ Սեբաստացի մոլում

29632904_1835368083182006_1556163158_oՄարտի 26-30-ը կրթահամալիրի Սեբաստացի մոլում կգործի ցուցահանդես-վաճառք։ Ցուցադրվող, վաճառքի ներկայացված նմուշները ստեղծվել են կրթահամալիրի օրացույցի Զատկածես, Ձոն նախագծերի ընթացքում: Ցուցանմուշների հեղինակներն են Հյուսիսային, Հարավային, Արևելյան, Արևմտյան, Միջին դպրոցների սովորողները և դասավանդողները։

Ցուցահանդեսին կարող են ներկայացվել նաև Ձեր աշխատանքները:
Հասցե՝ Րաֆֆու 57
Продолжить чтение «Ուսումնական ցուցահանդես-տոնավաճառ Սեբաստացի մոլում»

Վաճառվող ցուցանմուշներ, Տեխնոլոգիա

Նկարազարդ թևնոցներ

29955421_2015228375215326_1729718127_oԹևնոցների հեղինակներ՝ Հարավային դպրոցի 5-րդ դասարանի սովորողներ
Նյութը՝ հաստ ստվարաթուղթ, գուաշ: Լաքապատված են: Աշխատանքները կարող եք գնել Սեբաստացի մոլից ցուցահանդես-վաճառքի ընթացքում:

Продолжить чтение «Նկարազարդ թևնոցներ»

Անհատական ցուցահանդես

Էրիկ Գյագունց

29511572_1524525840989198_1477025470544347136_oԲարև, ես Էրիկ Գյագունցն եմ: 11 տարեկան  եմ: Այս տարվա սեպտեմբերից սովորում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Արևելյան դպրոցի 4-րդ դասարանում: Սկսել եմ նկարել 3 տարեկանից, իսկ 5 տարեկանից հաճախել եմ նկարչության խմբակ: Սիրում եմ աշխատել յուղաներկով և ջրաներկով: Ունեմ ընդհանուր 54 նկար: Նաև զբաղվում եմ փայտի փորագրությամբ:

Продолжить чтение «Էրիկ Գյագունց»

Տեխնոլոգիա

Մոնոտիպիա, կոլաժ և գրաֆիկա

Աշխատանքները ստեղծել են Հյուսիսային դպրոցի դիզայնի ընտրությամբ խմբի 4-րդ և 5-րդ դասարանների սովորողները. աշխատել են խառը տեխնիկաներով՝ մոնոտիպիա, կոլաժ և գրաֆիկա։

Продолжить чтение «Մոնոտիպիա, կոլաժ և գրաֆիկա»

Անհատական ցուցահանդես

Նարեկ Ավետիսյան

29314371_1520279701413812_5894274372406870016_nԲարև ձեզ: Ես Նարեկ Ավետիսյանն եմ, 10 տարեկան: Ես սկսել եմ իմ նկարչությունն ավտոմեքենաների ինտերիերից: Այդ նկարը դուր եկավ բոլորին, ընկեր Հասմիկին նույնպես: Իմ բոլոր աշխատանքների հետ ծանոթանալուց  հետո, նա առաջարկեց կազմակերպել իմ անհատական ցուցահանդեսը: Ընկեր Հասմիկն ասաց, որ ես շատ հետաքրքիր մտածողություն ունեմ: Սովորաբար նկարում եմ, երբ ձանձրալի է լինում, իսկ նկարելուց ես հանգստանում եմ: Ես նկարում եմ միայն Paint-ով, քանի որ ինձ հետաքրքիր է միայն այդ ծրագրով նկարչությունը: Փորձել եմ, իհարկե, այլ նյութերով աշխատել, բայց վերջնական իմ որոշումը Paint-ն էր: Նկարչությունից բացի ես հետաքրքված եմ նաև պատմությունով, սիրում եմ կարդալ: Անչափ սիրում եմ Նյու Յորքը, որը հաճախ պատկերում եմ իմ նկարներում: Ընկերներս ինձ բնութագրում են որպես խելացի, կատակասեր, հումորով լի, բայց շատախոս անձնավորության:

 

BMW aviation                                     BMW I750 1999                       Դեկտեմբերի 31

Delorean                                          El Dorado race final                      Գիշեր

H.M.H.S BRITANIC                             Ipad 2                  King kong and empair stande building Продолжить чтение «Նարեկ Ավետիսյան»

Լուսանկարչություն

Լուսանկարչական ցուցահանդես

28927746_1818330838219064_842407715_oՄարտի 14-ին՝ ժամը 13։00, «Հարթակ Գեղարվեստում» ակումբում  կայացավ Հյուսիսային դպրոցի նախակրթարանի դաստիարակ Սոնա Կարապետյանի լուսանկարչական ցուցահանդեսը, որտեղ ներկայացված էին Սոնայի վերջին մեկ տարվա ֆոտոռեպորտաժներից առանձին կադրեր։

 

Продолжить чтение «Լուսանկարչական ցուցահանդես»

Տեխնոլոգիա

Զարդեր սիլիկոնե սոսնձից

Արևելյան դպրոցի 4-րդ և 5-րդ դասարանների սովորողներն իրենց տեխնոլոգիայի պարապմունքին Հասմիկ Թոփչյանի ղեկավարությամբ պատրաստել են այլընտրանքային զարդեր` որպես հիմնական նյութ օգտագործելով սիլիկոնե սոսինձը:  

Продолжить чтение «Զարդեր սիլիկոնե սոսնձից»