Без рубрики, Քանդակագործություն

Քանդակի բաց արվեստանոց

DSCF5685Հունվարի 9-ից վերսկսվում են քանդակի բաց արվեստանոցի պարապմունքները «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Գեղարվեստի ուսումնական կենտրոնում: Պարապմունքները կանցկացվեն յուրաքանչյուր չորեքշաբթի և ուրբաթ օրերին ժամը 11:00-ից 13:00:

Ընդունվել կարող է սովորել ցանկացողը՝ 7 տարեկանից, առանց տարիքային սահմանափակման, ում հետաքրքիր է մտքի և զգացողությունների իրականությունը, կարևոր է վիրտուալ իրականությունից անցումը դեպի իրական, նյութական արժեքներ։

Պարապմունքները վարում են քանդակագործ Վիգեն Ավետիսը, անվանի այլ արվեստագետներ Հայաստանից և արտերկրից։ Ուսումնական աշխատանքը հնարավորություն կտա անմիջական շփվելու, կռիվ տալու, մտերմանալու քանդակի նյութի՝ քարի հետ։ Միտքը թղթին, ապա կավին, այնուհետև քարին փոխանցումը կանցկացնի սովորողին պատկերացումից մշակութային-նյութական արժեք ընթացքը՝ ձևավորելով ճաշակ, արվեստի ոչ վիրտուալ ընկալում։

Ուսուցումը կազմակերպվում է նաև արվեստանոցներ, թանգարաններ այցելությամբ, փառատոների, սիմպոզիումների մասնակցությամբ։

Մանրամասն տեղեկությունների համար կարող եք այցելել գեղարվեստի ուսումնական կենտրոն (հասցեն՝ Րաֆֆի 69/1), զանգել 735210, 077752102։

Оставьте комментарий