Без рубрики

Կրթահամալիրի դասավանդողների քանդակի պարապմունքը

53327539_250761622465978_7833048723222429696_nՅուրաքանչյուր հինգշաբթի Վիգեն Ավետիսի քանդակի դպրոցի պարապմունքներին մասնակցում են կրթահամալիրի տեխնոլոգիայի դասավանդողները և քանդակագործությամբ հետաքրքրվող այլ դասավանդողներ: Ներկայացնում ենք մի քանի լուսանկար այս շաբաթվա պարապմունքից:
Լուսանկարները՝ Տաթև Աթոյանի, Ալիսա Գևորգյանի: Продолжить чтение «Կրթահամալիրի դասավանդողների քանդակի պարապմունքը»

Без рубрики

Գրքի նկարազարդում

Թումանյանական օրերի շրջանակում Արևմտյան դպրոցի հինգերորդ դասարանի սովորողներ Գայանե Բադեյանը և Դանիել Հովհաննիսյանը նկարզարդել են «Անբան Հուռին» հեքիաթը և տպագրել են՝ որպես գիրք: Ամբողջական նյութը՝Զառա Ոսկանյանի բլոգում:

Продолжить чтение «Գրքի նկարազարդում»

Տեխնոլոգիա

Թումանյանական օրեր

52679690_1036298749901971_5948241559899078656_n«Թումանյանական օրեր» նախագծով ստեղծագործում են Հյուսիսային և Արևելյան դպրոցների 1-3-րդ դասարանների ընտրությամբ խմբերի սովորողները։ Աշխատանքները պատրաստված են պլաստիլինից, կերպարները՝ Հ.Թումանյանի հեքիաթներից։ Նախագծի համակարգող՝ Տաթև Աթոյան:

 

 

 

Продолжить чтение «Թումանյանական օրեր»

Քանդակագործություն

Մետաղե քանդակներ

52606056_396079287851481_3295373194692657152_nՔանդակագործությունը պլաստիկ արվեստներից մեկն է, որի պատկերումը կատարվում է ծավալային եռաչափ տեսքով: Քանդակել կարել է ամենատարբեր նյութերից: Արևմտյան դպրոցի սովորողներն արդեն լավ ծանոթ են կավին և շատ քանդակներ են ստեղծել: Սակայն այս անագամ նրանք ստեղծագործել են մետաղալարով: Նյութը՝ Զառա Ոսկանյանի բլոգում:

 

 

 

Продолжить чтение «Մետաղե քանդակներ»

Տեխնոլոգիա

Էկո պայուսակներ

52109938_491771814560242_1530284039972323328_nՀյուսիսային դպրոցի 5 տարեկանները Քոլեջի կարի և ձևի մեկամյա խմբի ուսանողների օգնությամբ կարել են Էկո պայուսակներ, այնուհետև նկարազարդել բատիա ներկերով:
Նախագծի հեղինակներ՝ Դիանա Գևորգյան,
Մերի Խանջյան:

 

Продолжить чтение «Էկո պայուսակներ»

Без рубрики, Տեխնոլոգիա, Դիզայն

Տյառնընդառաջ

52164999_2469061906500013_8866911333497438208_oՏյառնընդառաջի կամ Տրնդեզի ծեսը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում մյուս բոլոր հայկական ծեսերի նման նշվում է մեծ շուքով: Յուրաքանչյուր տարի փետրվարի 13-ին կրթահամալիրի դպրոցներում պատրաստում են ծիսական ավանդական սեղան, բակերում վառում են կրակ, որի շուրջը հավաքվում են կրթահամալիրի սովորողները և դասավանդողները: Ներկայացնում ենք այս տարվա Տրնդեզի ծեսը Հարավային դպրոցում:
Լուսանկարները՝ Հասմիկ Պողոսյանի: Продолжить чтение «Տյառնընդառաջ»

Տեխնոլոգիա, Քանդակագործություն

Թռչնատառեր

51486635_2293965323967346_3800224081823924224_nՀարավային դպրոցի 3-րդ դասարանի սովորողներն իրենց դասվար Գոհար Սմբատյանի գլխավորությամբ ուսումնասիրել են հայկական թռչնատառերը: Ուսումնասիրելուց հետո նրանցից յուրաքանչյուրը նկարել է իրա անվան առաջին տառն, այնուհետև քանդակել պլաստիրինով կամ կավով:

 

Продолжить чтение «Թռչնատառեր»

Տեխնոլոգիա, Ծիսական

Ղափամայի ծես

51003432_385085958945384_7678924663619059712_nՅուրաքանչյուր տարի փետրվարին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում նշվում է Ղափամայի ավանդական ծեսը:
Այս տարի այն նշվեց փետրվարի 2-ին կրթահամալիրի Մայր դպրոցում:
Ըստ ավանդույթի՝ յուրաքանչյուր դպրոց ներկայացնում էր իր ծիսական սեղանը:

Продолжить чтение «Ղափամայի ծես»