Քանդակագործություն, Անհատական ցուցահանդես

Ես հանդիպեցի․․․

Ներկայացնում է Քնարիկ Ներսիսյանը.
Լինելով ստեղծական, որոնող, հետաքրքրասեր ու կարևորելով ինքնազարգացումը՝ ես հանդիպեցի քանդակին․․․կային նպաստավոր պայմաններ, կար երկու ներկայություն․ Գեղարվեստի անընդհատ զարգացող միջավայրը և Գեղարվեստում նոր ծնունդը՝ «Վիգեն Ավետիսի քանդակի դպրոցը»։

Դպրոցի ղեկավարման առօրյայում եղան ժամեր, որ հաղորդակից եղա քանդակին։ Առաջին ծնունդը եղավ «Դաֆնեն»։ Երբեք չէի փորձել, չէի աշխատել կավով, այդ հարթակում չէի ունեցել արտեֆակտ, սակայն ինձ քաջ հայտնի էր, որ արվեստը փորձություն է, պատասխանատվություն, մարտահրավեր, և հիմնական զենքը իհարկե քո ոգին է։ Ես ընդունեցի և մոտեցա, ես փորձեցի։ Աշխատանքը տևեց մի քանի օր, հա, ես անհամբեր եմ․․․եթե սկսում եմ, պիտի վայրկյանը, րոպեն, ժամը բաց չթողնեմ, օր առաջ պիտի ավարտեմ, իսկ եթե եղավ դադար, լինում է հեռացում։ Աշխատեցի Ալիս Գևորգյանի հետ, խաղաղ, ներդաշնակ, անվերջ ոգևորող նրա ուսուցչությամբ ծնվեց Դաֆնեն։ Ի՞նչը դարձավ սկիզբ․․․երբ ուսուցիչս նայեց քանդակին և ասաց․

-Քնար, ոգի կա մեջը․․․

Հուզիչ էր, կարևոր։ Հասկացա, որ առաջին մասնագիտությունիցս այդքան էլ չեմ հեռացել՝ կերպար կերտելու պես մի բան է, թե էնտեղ նյութը դու ինքդ ես, էստեղ նյութը պլաստիլինն է, կավը, այլ․․․ բայց գլխավորը ներսդ է, այն շունչը, որ տալիս ես նյութին՝ ամփոփելով ինչ-որ պլաստիկայի մեջ։

Դաֆնե

Ունեցա դադար։ Հաջորդ մոտեցումը եղավ «Քանդակագործության, ճարտարապետության և շրջակա միջավայրի» առաջին փառատոնի շրջանակում։ Ես համակարգողներից էի, անմիջական շփումը քանդակագործների հետ, նրանց արտիստական ներկայությունը ինձ համակեց նոր կրքով։ Կրկին ու էլի ես երկու օրում Ալիսի ուսուցչությամբ ստեղծեցի իմ երկրորդ քանդակը՝ «Երազը»։ Եվ ի՞նչ եղավ, չորանալուց հետո այն մասերի բաժանվեց․․․ես հասկացա՝ ինչու՞… շտապում էի, լարված էի, անհամբեր։ Չի՛ կարելի, քանդակում պետք է լինես հարմոնիկ, խաղաղ, իհարկե սա չի նշանակում, որ պետք է լինի մտքի լիակատար խաղաղություն, այդ պահին էներգիան կարող է եռալ մեջդ, էլի լինի կրքի ներկայություն, տարբեր նոտաներ արձակի, ոչ միայն ուրախություններ, այլև հույզեր և տխրություն, բայց չպետք է ամենակարևորը լինի արդյունքը: Դու պետք է կարողանաս լսել քեզ և հույզերիդ հոսքը ուղղես դեպի արվեստ: Հաճույք ստանաս ընթացքից, այդ սիմբիոզից, այդ ինտիմից․․․ Ալիսի հետ մենք վերականգնեցինք իմ «Երազը», նորոգեցինք այն, ներկեցինք Մովսես Ավետիսյանի հետ, օգնությամբ։

Երազ

Քարե զարդանախշ

Ամիսների դադարից հետո հաջորդ նյութը դարձավ քարը, քանի որ քանդակի մեր դպրոցն իր ներկայությամբ զարդարեց քարագործությունը՝ Հովհաննես Գրիգորյանի վարպետությամբ։ Հերթական անզուսպ համակումը ունեցա, ուզեցի աշխատել նաև քարով։ Ստեղծվեց իմ առաջին քարե զարդանախշը։ Ե՛վ հեշտ էր, և՛, իհարկե, դժվար կռիվ քարի հետ։

Ես դարձա կրթահամալիրի Քոլեջի բրուտագործության բաժնի ուսանող: Ճանաչելու, փորձելու հետազոտելու իմ տենչը տարավ ինձ քանդակի ոլորտը ուսումնասիրելու՝ որպես մասնագիտություն։ Ես որոշեցի խմել, սնվել արվեստի այդ աղբյուրից և ես երջանիկ եմ․․․

Աչեր․․․

Թագավարակի համաճարակը խանգարեց ինձ։ Ես ունեի բազում գաղափարներ, մտքեր, որոնել էի ուսուցչիս հետ, քննարկել, բայց կար հաստատուն արտակարգ դրությունը։ Անհամբերս չէր կարող այլևս մնալ իր մտքերի հետ։ Ես սկսեցի աշխատել տանը։ Աշխատում էի, նկարում և ուղարկում ուսուցչիս։ Այդպես՝ մինչև հնարավոր եղավ վերադառնալ արվեստանոցային աշխատանքին։ «Աչերը» ծնվեց մի գիշերում, հետո անցավ արվեստանոցային միջավայրով, մշակումով։ Հավանության արժանացավ, սիրվեց։ Անգամ, ասացին, որ շատ նման է Հռիփսիմե Սիմոնյանի  աշխատանքներին։ Հավանության արժանացրին քանդակագործ Վիգեն Ավետիսը, խեցեգործ Վահրամ Գալստյանը։ Ես թևեր առա ):

Անանուն․․․

Սասունցի Դավիթ

Տնային պայմաններում եղավ իմ Դավթի ծնունդը։ Էլի գիշերում, հստակ, որոշած եկավ Դավիթը։ Ստեղծեցի էպոսի առանցքային կերպարներից՝ Դավթի դիմանկարը։ Արվեստանոցային մշակումից հետո, ներկվեց համապատասխան ու անցավ երկրորդ թրծումը։

Էպոսյան մյուս ծնունդը եղավ իմ հորոսուհին՝ Ծովինարը։ Նա նույնպես ծնվեց տանը, անցավ արվեստանոցով, թրծվեց, մշակվեց աղերով, ապա արդյունքից չգոհանալով, աշխատեցի գլազուրային ներկերով։

Ծովինար․․․

Երկխոսություն

Մյուս աշխատանքը եղավ «Երկխոսությունը»։ Ծնվեց տանը, եղավ արվեստանոցում։ Աշխատանքներիս երկրորդ փուլում գործեցի Թագուհի Հմայակյանի և Մովսես Ավետիսյանի վարեպետության ներքո։ Նրանց օգնությամբ քանդակները մշակեցի աղերով, ապա գլազուրային ներկերով։

Թագուհու օգնությամբ ինձ փորձեցի նաև գանչարային աշխատանքում։ Երևի կասեմ, որ ամենադժվարն էր։ Ինչպես ասում են՝ սամթի և ուժի կարողություն է պետք։ Ասեմ, որ երազանքի պես բան էր գանչարը ինձ համար։ Երկրորդ փորձից արդեն ստացվեց և ստեղծեցի իմ առաջին բաժակը։

Հիմա  աշխատում եմ էպոսյան դյուցանուհիները հարթաքանդակի

և Ծովինարի սուրբ սափորի վրա։ Սա կոչվում է ՍԵՐ, դժվար կլինի արդեն քանդակից իմ բաժանումը։ Ես լցվում, սնվում եմ արվեստի այս աղբյուրից և երկնում։ Սիրում եմ իմ բոլոր զավակներին։ Երազում եմ այնքան հմտանալ, որ քանդակներս զարդարեն միջավայր ու մի պատմություն չպատմեն։ Շատ ռոմանտիկ է, սիրուն․ Տերը մեզ շունչ տվեց, իսկ այս պարագայում մենք ենք շունչ տալիս, և հետևանքը արտեֆակտ է։ Ինչպես այդ պարագայում, այստեղ էլ՝ ինչ-որ բան ստեղծելու համար անհրաժեշտ է ներսը ներկել սիրով, գեղեցկությամբ, հուզականությամբ, որը պիտի սնվի հետաքրքրասիրությամբ, դիտողականությամբ և դառնա ասելիք՝ պատմություն։ Այն պետք է լինի մաքուր առանց թույնի, որպեսզի պատմի գեղեցիկի մասին։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s