ՄԱՅԻՍՅԱՆ ՀԱՎԱՔ Հեռավար ուսուցում
Ավագ դպրոցի 9-րդ դասարանի սովորող Էլինա Մխիթարյանը ներկայացնում է իր անհատական ցուցահանդեսը:
Ես Էլինան եմ, սովորում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում: Շատ եմ սիրում նկարել։ Այն ինձ տալիս է տրամաբանություն, զգացմունքայնություն և համբերատարություն։ Նկարելով սկսեցի նկատել ու գնահատել շատ ավելին: Գույների օգնությամբ սիրեցի տարվա բոլոր եղանակները, կենդանիների բոլոր տեսակները։ Ինձ համար վրձինը հրաշքներ է կարողանում գործել: Նրա օգնությամբ կարելի է չարը դարձնել բարի: Նկարչության մեջ կոնկրետ ուղղվածություն դեռևս չունեմ։ Փորձում եմ ամեն ինչ՝գծանկար, դիմանկար, մանրանկար, բնանկար…
Նկարչությունն ինձ համար երաժշտություն է։ Մտադիր եմ ուսումս շարունակել այնպիսի ուղղությամբ, որտեղ ինձ հետ կլինեն նկարչությունն ու դիզայնը։