Տեխնոլոգիա

Կլոր սեղան-ոսկեգործական զարդերի ցուցադրություն

Փետրվարի 16-ին, Արտասահմանում  կայացավ  Գեղարվեստի նախագծային ուսուցման կլոր սեղանը, որի ընթացքում կրթահամալիրի տեխնոլոգները, գեղարվեստի մասնագետները հանդես եկան իրենց գործունեության ամփոփիչ հաշվետվություններով, ինչպես նաեւ ներկայացրեցին «Ձոն» տեխնոլոգիական նախագծերը եւ խոսեցին առաջիկա անելիքների մասին։ Վիգեն Ավետիսի քանդակի դպրոցի ոսկեգործական լաբորատորիան ներկայացմանը կից հանդես եկավ ամփոփիչ փոքրիկ ցուցադրությամբ։ Ցուցադրությանը ներկայացված էին Հյուսիսային, Հարավային, Արևելյան, Միջին, Ավագ դպրոցների ոսկեգործության ընտրությամբ խմբերի սովորողների պատրաստած արույրե զարդերը:
Կլոր սեղանին, ցուցադրությանը մասնակից էին դասավանդողներ, ընտրությամբ գործունեության խմբերի սովորողներ, ծնողներ։Դասավանդող և ցուցադրության համակարգող՝ Դավիթ Պետրոսյան։

Оставьте комментарий