Առասպելական հարսանիք

Հունիսի 29-ին կրթահամալիրում կկայանա «Արա գեղեցիկի և Շամիրամի» ծիսական հարսանիքը: Հարսանիքի ձևավորման կարևոր մասն են կազմում հարսանեկան զարդարանքները, տարոսիկները, ծաղկեփնջերը, որոնք պատրաստում են կրթահամալիրի տեխնոլոգ-դիզայներ դասավանդողները:

Continue reading «Առասպելական հարսանիք»

Реклама

Ցուցահանդես Արևելյան դպրոցում

Հունիսի 14-ին կայացավ Արևելյան դպրոցի լրացուցիչ կրթության խմբի սովորողների՝ Ռոզի Մովսիսյանի, Տիգրան Գալստյանի և Գրիգոր Ամիրյանի անհատական ցուցադրությունը, ինչպես նաև 4-5-րդ դասարանների սովորողների այլընտրանքային նկարչության՝ թելանկարչություն, կետիկանկարչություն, բնական ծաղիկներով նկարչություն աշխատանքները:

Continue reading «Ցուցահանդես Արևելյան դպրոցում»

Հարավի գույներ

Հունիսի 8-ին Հարավային դպրոցի բակում կայացավ «Հարավի գույներ» ցուցահանդեսը։ Ներկայացված էին կերպարվեստի լրացուցիչ կրթության խմբի սովորողների նկարչական 4 ժանրերում ստեղծած աշխատանքները՝ դիմանկարչություն, նատյուրմորտ, աբստրակցիոնիզմ և վրձնահարվածների տեխնիկայով բնանկար: Ցուցահանդեսին ներկայացված էին նաև 1-3-րդ դասարանների ճամբարականների աշխատանքները՝ նկարները և նկարազարդած քարերը:

Continue reading «Հարավի գույներ»

Հարավի գույներ. հրավեր

LogofՀունիսի 8-ին՝ ժամը 11:00-ին, Հարավային դպրոցի բակում կկայանա Հարավային դպրոցի կերպարվեստի լրացուցիչ կրթության խմբի սովորողների և 1-3-րդ դասարանների ճամբարականների աշխատանքների ցուցահանդեսը:
Սիրով սպասում ենք բոլորին…