Հրանտ Թադևոսյան

540489_249219665184635_1684156206_n1938 թվականի ապրիլի 20-ին ծնվել է մեր ժամանակի վաստակավոր գեղանկարիչ Հրանտ Թադևոսյանը՝ Թաթոսը։ Նա ծնվել է Շիրակի մարզի Արևշատ գյուղում։ Կրթություն ստացել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի գեղանկարի բաժնում։ 2008 թ-ից սկսել է դասավանդել Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում։
Թաթոսի կտավները հարուստ են վառ և պայծառ գույներով, բնական և լուսավոր տեսարաններով, հետաքրքիր պատկերներով: Ի դեպ, Հ. Թադևոսյանի՝ Լոռվա բնաշխարհի նկատմամբ սերն այնքան մեծ է, որ նա ստեղծել է 70 բնանկար:

«Կտավը պետք է ծնվի ինքնին: Ձեռքը պիտի աշխատի ինքն իրեն, ամեն ինչ պիտի ենթարկվի ներքին մղումին: Ես նկարելիս աշխատում եմ ինքս ինձ չխանգարել»:

Continue reading «Հրանտ Թադևոսյան»

Реклама

Մարտիրոս Սարյան

Մարտիրոս-ՍարյանՓետրվարի 28-ին ծնվել է հայ նշանավոր գեղանկարիչ Մարտիրոս Սարյանը:
Մարտիրոս Սարյանը ծնվել է 1880 թվականին Ռուսաստանում, Դոն գետի ափին գտնվող հայկական Նոր Նախիջևան քաղաքում (այժմ` Դոնի  Ռոստովի շրջան): Նախնիներն այստեղ էին վերաբնակվել միջնադարյան Հայաստանի մայրաքաղաք Անիից: Նրանց ընտանիքում կար 9 երեխա: Continue reading «Մարտիրոս Սարյան»

Վարդգես Սուրենյանց

Vardges_SurenyantsԱյսօր հայ հայտնի գեղանկարիչ Վարդգես Սուրենյանցի ծննդյան օրն է: Նա ծնվել է 1860թ. Ախալցխայում, հոգևորականի ընտանիքում: Նախնական կրթություն ստացել է Լազարյան ճեմարանում, այնուհետ շարունակել ուսումը Մոսկվայի մեծ հեղինակություն ունեցող գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանի ճարտարապետության բաժնում։ Իբրև նկարիչ ձևավորվել է Մյունխենի կայսերական ակադեմիայում։ Continue reading «Վարդգես Սուրենյանց»