Գայանե Խաչատրյան

34048662_617224615298474_8539495913414983680_nՈղջույն, ես Գայանե Խաչատրյանն եմ, ծնվել եմ օգոստոսի 26-ին Երևանում: Ես 8 տարեկան եմ, սովորում եմ Հարավային դպրոցի 3-րդ դասարանում: Սիրում եմ նկարել, երգել, պարել և նվագել: Այժմ հաճախում եմ դաշնամուրի, սիրում եմ դասական երաժշտություն, հատկապես` Չայկովսկու «Քնած գեղեցկուհի» հեքիաթի երաժշտությունը:

Continue reading «Գայանե Խաչատրյան»

Реклама

Նարե Մելքոնյան

32455301_1903147226404091_7122892287603900416_nԲարև: Ես Նարե Մելքոնյանն եմ: 5 տարեկան եմ: Սովորում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Հյուսիսային դպրոցում: Շատ եմ սիրում նկարել, պարել, հեծանիվ վարել, շախմատ խաղալ: Բայց ամենաշատը իմ ծննդյան օրն եմ սիրում, որովհետև շատ նվերներ եմ ստանում: Continue reading «Նարե Մելքոնյան»

Մարի Ավագյան

20622019_1969958759901398_6495855925280305063_nԾնվել է 2010թ-ին Երևանում: 2017թ-ից սովորում է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Հարավային դպրոցում: Սիրում է նկարել, պարել, լողալ: Այժմ մասնակցում է Հարավային դպրոցի կերպարվեստի լրացուցիչ դասընթացներին: Հիմնականում նկարում է պաստելներով, սիրում է պատկերել հեքիաթի հերոսների: Իրենից փոքր երկու քույր ունի, սիրում է նրանց հետ խաղալ, զբոսնել…

Continue reading «Մարի Ավագյան»

Հասմիկ Թոփչյան

18835865_1255035731271545_9187927624773356939_nՑուցասրահում սկսում ենք «Մեր ուսուցիչները» նոր շարքը, որի էջերում կներկայանան կրթահամալիրի ստեղծագործ դասավանդողները։ Այս անգամ իր մասին կպատմի և աշխատանքները կներկայացնի Արևելյան դպրոցի տեխնոլոգիայի դասավանդող Հասմիկ Թոփչյանը:
Կարմրահեր, հետաքրքիր ոճով, Գուստավ Կլիմտի նկարով պայուսակով Հասմիկը ոչ միայն տարբերվում է իր արտաքին տեսքով, այլ նաև՝ ներաշխարհով…

Ողջույն: Ես Հասմիկն եմ Թոփչյան: Կրթահամալիրում աշխատում եմ 3 տարի: Ավարտել եմ Երևանի պետական մանկավարժական համալսարանի գեղանկարի բաժինը: Սկսել եմ նկարել 5-6 տարեկանից: 12 տարեկանից հաճախել եմ նկարչության լրացուցիչ պարապմունքների: Սիրում եմ զբոսնել, կարդալ, ճամփորդել, լուսանկարել: Ազատ ժամանակ ուսումնասիրում եմ տարբեր ազգերին, նրանց մշակույթը, արվեստը, խոհանոցը։ Կարծում եմ, որ չկա անհետաքրքիր ազգ կամ երկիր, կան չհետաքրքվող և անտեղյակ մարդիկ: Սիրելի գրողներից են ժ.Պ.Սարտր, Ա.Կամյու, Է.Մ.Ռեմարկ, Ֆ.Կաֆկա: Վերջին կարդացածս տպավորիչ գիրքն էր Դ.Քիզի «Ծաղիկներ Էլջերնոնի համար»: Նկարչական ուղղություններից սիրում եմ իմպրեսիոնիզմը և պոստիմպրեսիոնիզմը, Վան Գոգի գլխավորությամբ: Սիրելի նկարիչները շատ-շատ են, չառանձնացնեմ: Վերջերս ինձ համար բացահայտել եմ նոր հոբբի՝ տիկնիկագործություն: Գործում եմ տարբեր տեսակի փափուկ խաղալիքներ, այժմ միայն՝ կենդանիներ, շուտով կլինեն նաև տիկնիկներ…

Յուրաքանչյուրն ունի իր ճանապարհը՝ մեկը ստեղծում է մարդկային կյանք, մյուսը ստեղծում է կտավներ:
Վան Գոգ

Էրիկ Գյագունց

29511572_1524525840989198_1477025470544347136_oԲարև, ես Էրիկ Գյագունցն եմ: 11 տարեկան  եմ: Այս տարվա սեպտեմբերից սովորում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Արևելյան դպրոցի 4-րդ դասարանում: Սկսել եմ նկարել 3 տարեկանից, իսկ 5 տարեկանից հաճախել եմ նկարչության խմբակ: Սիրում եմ աշխատել յուղաներկով և ջրաներկով: Ունեմ ընդհանուր 54 նկար: Նաև զբաղվում եմ փայտի փորագրությամբ:

Continue reading «Էրիկ Գյագունց»

Նարեկ Ավետիսյան

29314371_1520279701413812_5894274372406870016_nԲարև ձեզ: Ես Նարեկ Ավետիսյանն եմ, 10 տարեկան: Ես սկսել եմ իմ նկարչությունն ավտոմեքենաների ինտերիերից: Այդ նկարը դուր եկավ բոլորին, ընկեր Հասմիկին նույնպես: Իմ բոլոր աշխատանքների հետ ծանոթանալուց  հետո, նա առաջարկեց կազմակերպել իմ անհատական ցուցահանդեսը: Ընկեր Հասմիկն ասաց, որ ես շատ հետաքրքիր մտածողություն ունեմ: Սովորաբար նկարում եմ, երբ ձանձրալի է լինում, իսկ նկարելուց ես հանգստանում եմ: Ես նկարում եմ միայն Paint-ով, քանի որ ինձ հետաքրքիր է միայն այդ ծրագրով նկարչությունը: Փորձել եմ, իհարկե, այլ նյութերով աշխատել, բայց վերջնական իմ որոշումը Paint-ն էր: Նկարչությունից բացի ես հետաքրքված եմ նաև պատմությունով, սիրում եմ կարդալ: Անչափ սիրում եմ Նյու Յորքը, որը հաճախ պատկերում եմ իմ նկարներում: Ընկերներս ինձ բնութագրում են որպես խելացի, կատակասեր, հումորով լի, բայց շատախոս անձնավորության:

 

BMW aviation                                     BMW I750 1999                       Դեկտեմբերի 31

Delorean                                          El Dorado race final                      Գիշեր

H.M.H.S BRITANIC                             Ipad 2                  King kong and empair stande building Continue reading «Նարեկ Ավետիսյան»