Հայտարարություններ, Կերպարվեստ

Date Unknown / Թվականն անհայտ Է

184131519_4220355741342073_3304597998422991029_n

Մայիսի 14-25-ը Դալան ցուցասարահում կկայանա Դավիթ Քոչունցի անհատական ցուցահանդեսը։

«Թվականն անհայտ է» շարքը սկիզբ է առել դպրոցական նոթատետրերում արված գրչանկարներից, և ավարտվել է Արցախյան պատերազմից՝ արվեստագետի վերադարձից հետո։ Այս գործերում Քոչունցն ասես փորձել է կրկին «սովորել» ինչպես համակարգել առօրեականի ու նորմատիվի առանցնքները՝ մեծ արհավիրքից հետո։ Նրա կտավների հիմքում ընկած սպիտակ ֆոնն ու վանդակացանցը՝ մոդեռնիստական ու կոնցեպտուալ արվեստի գլխավոր գործիքներից երկուսը, Քոչունցի մոտ դառնում են կազմաքանդելու ու վերակազմելու մեխանիզմ։ Սովորականն ու հասարակը փոխակերպում են յուրօրինակ ուժ ունեցող ձևերի, քանզի նկարիչը օժտում է դրանք իրարամերժ հուզական հատկություններով։ Սա շփոթմունքի ու անտարբեր հանդիսանքի մեջ մխրճված, անկայուն աշխարհի տեսլական է։ Այնուամենայնիվ, այս պատկերների ահազդու ալյաբանությունների ետևում ավելի կենսահաստատող մի նեցուկ է. անկեղծության քաղաքականությունը և սին հերոսականության բացակայությունը։ Քոչունցի դյուրամատչելի, Փոպ-արտային ոճը դրդում է դիտողին երկխոսություն սկսել ընդհանուր վախերի շուրջ, ու ազնիվ լինել մեր փխրունության և ճնշված ցանկությունների մասին․․․

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s