Փետրվարի 1-ին Հայաստանի Նկարիչների միությունում բացվեց ամենամյա Վարկանիշային ցուցահանդեսը, որտեղ ներկայացված են երիտասարդ ստեղծագործողների աշխատանքները: Ցուցահանդեսին ցուցադրված են նաև կրթահամալիրի դասավանդողներ Ալիս Գևորգյանի «Փոքրիկ Իշխան» քանդակը, Հարութ Հովսեփյանի գեղանկարը, ինչպես նաև արատեսյան ձմեռային փառատոնի համակարգող Մուշեղ Բարսեղյանի քանդակը։ Բացմանը ներկա էին կրթահամալիրի դասավանդողների մի խումբ, ինչպես նաև Աշոտ Բլեյանը։
Ցուցահանդեսը կշարունակի գործել ևս մեկ շաբաթ։
Բոլորիդ խորհուրդ ենք տալիս այցելել․․․