Հունվարի 19-ին՝ ժամը՝ 15։00, ՀՀ նկարիչների միության առաջին հարկի ցուցասրահում կկայանա «Կամք, Իմաստություն, Սեր» խորագրով ցուցահանդես, որտեղ կներկայացվի նաև Վիգեն Ավետիսի քանդակը։
Վարդգես Սուրենյանց, Ե. Թադևոսյան, Հակոբ Գյուրջյան, Գրիգոր Խանջյան, Մինաս Ավետիսյան, Սերգեյ Փարաջանով և մի շարք անվանի հայ արվեստագետներ հանդես կգան Հիսուս Քրիստոսի կերպարը ներկայացնող իրենց լավագույն ստեղծագործություններով: Արդի հայ արվեստագետների աշխատանքների հետ համատեղ ցուցադրվելու են Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի, Հայաստանի ազգային պատկերասրահի, Սերգեյ Փարաջանովի թանգարաններից ընդգրկված աշխատանքներ: Ցուցահանդեսը կոչված է վերանայելու մեր ապրած դարաշրջանը՝ հայոց ոգին ամրացնելով «կամքի, սիրո և իմաստության արժեքներով»: Նույն օրը տեղի կունենա նաև Սաթենիկ Վարդանյանի «Հիսուս Քրիստոսի կերպարը XX դարի և արդի հայ արվեստում» գրքի շնորհանդեսը։