Միջին դպրոցի 8-րդ դասարանի սովորող Մանեն ներկայացնում է իր առցանց ցուցադրությունը:
«Բարև, ես Մանե Աբգարյանն եմ, աղջիկ, որը ամենից շատ սիրում է նկարել։ Այսօր ձեզ հրավիրում եմ իմ տուն թանգարան՝ վիրտուալ ճամփորդության։ Ես օրվա մեծ մասը նկարում եմ, ստեղծագործում, ստեղծում եմ պատկերներ, որոնք իմ ներսում են, ես արտաբերում եմ ներկերով՝ կտավի, թղթի վրա։ Այդ պահերին, միշտ ականջակալներով լսում եմ դասական երաժշտություն։ Եթե ձեզ դուր կգան իմ աշխատանքները, ես նորից ձեզ հրավիրատոմս կուղարկեմ, իմ նոր ցուցադրության բացմանը»։