Արևմտյան դպրոցի տեխնոլագիա ընտրությամբ գործունեության խմբի սովորողները պապյե -մաշե տեխնիկայով պատրաստել են դեկարատիվ տիկնիկ-քանդակներ: Ամբողջական նյութը ՝ Զառա Ոսկանյանի բլոգում:
Месяц: Май 2019
Ցանկապատի բարեկարգում
Հարավային դպրոցի 4-5-րդ դասարանների սովորողները բարեկարգում և գեղեցկացնում են իրենց դպրոցի հարակից տարածքները: Բանգլադեշը 100 սովորողի աչքերով նախագծի շրջանակում ներկել և ձևավորել են Հարավային դպրոցի արևելյան ճանապարհի երկայնքով ձգվող ժանգոտ մետաղյա ցանակապատը: Աշխատանքի ընթացքը իր պատրաստած տեսանյութով լուսաբանում է 5-րդ դասարանի սովորող Գայանե Կագանյանը:
Գունեղ հանգրվան
Մայիսի 22-ին, Գեղարվեստի դպրոցում կայացավ Ավագ դպրոցի 12-րդ դասարանի սովորողների Խաչիկյան Ռեբեկայի, Կիրակոսյան Աստղիկի և Գրիգորյան Լիանայի աշխատանքների ցուցահանդեսը։ Ներկայացնում ենք ցուցահանդեսի ընթացքը և ցուցադրված աշխատանքները:
Նախագծի համակարգողներ՝ Գագիկ Չարչյան, Կարեն Մկրտչյան:
Ցուցահանդեսի հրավեր․Գունեղ հանգրվան
Մայիսի 22-ին՝ ժամը 13։00-ին «Շրջանավարտ-2019» նախագծի շրջանակում, Գեղարվեստի դպրոցի ուսումնական կենտրոնի ցուցասրահում կկայանա «Գունեղ հանգրվան» ցուցահանդեսը։ Կներկայացվեն շրջանավարտներ Խաչիկյան Ռեբեկայի, Կիրակոսյան Աստղիկի և Գրիգորյան Լիանայի աշխատանքները:
Գինու պիտակներ
Հարավային դպրոցի 4-5-րդ դասարանների սովորողները կրթահամալիրում արտադրած գինիների համար պատրաստել են պիտակներ` օգտագործելով Paint ծրագիրը: Ներկայացնում ենք լավագույն աշխատանքները:
Նախագիծը՝ Արև Բալջյանի բլոգում:
Ցուցահանդես
Այսօր՝ Մայիսի 16-ին, Մայր դպրոցի տեխնոլոգիայի սրահում և դիմացի պուրակում կայացավ Միջին դպրոցի սովորողների աշխատանքների հաշվետու ցուցահանդեսը: Ցուցահանդեսին ներկայացված էին Կարինե Մացակյանի և Թամար Հարությունյանի տեխնոլոգ սովորողների, ինչպես նաև Հասմիկ Գրիգորյանի կարպետագործ սովորողների աշխատանքները: Продолжить чтение «Ցուցահանդես»
Ցուցադրության հրավեր
Մայիսի 16-ին՝ ժամը 11:00-ին, Արևելյան դպրոցում կկայանա տեխնոլոգիայի 1-3-րդ դասարանների ընտրությամբ գործունեության խմբի ցուցադրությունը։
Նախագծի հեղինակ՝ Տաթև Աթոյան։
Ներկայացվող աշխատանքներ՝
Միջավայրի բարեկարգում
Հյուսիսային դպրոցի 4-5-րդ դասարանների սովորողները «Կրթական պարտեզ» նախագծի շրջանակում ձևավորել են դպրոցի հարակից տարածքի մետաղյա տնակը։
Նախագիծը՝ Տաթև Աթոյանի։