Տեխնոլոգիա, Քանդակագործություն, Կերպարվեստ

«Դեմ դիմաց» ցուցահանդես

hh
Ապրիլի 10-ին Հարավային դպրոցում տեղի ունեցավ «Ձոն» տեխնոլոգիական ստուգատեսն ամփոփող «Դեմ դիմաց» ցուցահանդեսը: Ցուցահանդեսին ներկայացված էին 1-5-րդ դասարանների սովորողների աշխատանքները: Հարավային դպրոցի ամբողջ բակը և նորաբաց Մառան ակումբը վերածվել էր իսկական ցուցասրահի: Ցուցահանդեսը յուրահատուկ էր նրանով, որ բացի ցուցադրված աշխատանքներից սովորողները ներկայացնում էին նաև կենդանի ցուցադրություն՝ ստեղծագործելով հենց ցուցահանդեսի ընթացքում: Ցուցահանդեսի բացումը տրվեց ավանդական երգ ու պարով, որից հետո հյուրերը շրջեցին և ծանոթացան սովորողների աշխատանքներին:

Продолжить чтение ««Դեմ դիմաց» ցուցահանդես»