Ողջույն, ես Մանեն եմ, 12 տարեկան, ծնվել և ապրում եմ Երևանում: Սովորել եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Արևմտյան դպրոցում, իսկ այժմ ` Միջին դպրոցում:
Դեռ փոքրուց սիրել եմ նկարել: 5 տարեկանից հաճախում եմ նկարչական խմբակ: Ունեմ 2 դիպլոմ և 3 պատվոգիր: Նկարում եմ սյուրռեալիզմ ոճով, ինչպես համաշխարհային նկարիչ Սալվադոր Դալին, բայց այդ ոճը նոր եմ հայտնաբերել իմ մեջ, այնպես որ այս գործում սկսնակ եմ: Ես նաև շատ եմ սիրում ստեղծագործել և մի քանի փոքրիկ պատմություններ եմ գրել, բայց ապագայում ինձ գրող չեմ տեսնում: Կցանկանայի ապագայում բարեգործությամբ ցբաղվել, քանի որ շատ եմ սիրում կենդանիներին: Ահա մի քանի նկարներ, որոնք ես եմ նկարել, բայց ինչպես արդեն նշեցի, այս ոճն ինձ համար նորություն է, այնպես որ շատ խիստ մի դատեք: Եվ մի քանի նկարներ, որոնք ես նկարել եմ առաջին դասարանում Paint ծրագրով: