«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում յուրաքանչյուր ամիս անցկացվում են ՀՀ մարզերի նախադպրոցական հաստատությունների աշխատողների վերապատրաստումներ: Продолжить чтение «Վերապատրաստվողների աշխատանքները»
Месяц: Апрель 2018
Հրանտ Թադևոսյան
1938 թվականի ապրիլի 20-ին ծնվել է մեր ժամանակի վաստակավոր գեղանկարիչ Հրանտ Թադևոսյանը՝ Թաթոսը։ Նա ծնվել է Շիրակի մարզի Արևշատ գյուղում։ Կրթություն ստացել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի գեղանկարի բաժնում։ 2008 թ-ից սկսել է դասավանդել Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում։
Թաթոսի կտավները հարուստ են վառ և պայծառ գույներով, բնական և լուսավոր տեսարաններով, հետաքրքիր պատկերներով: Ի դեպ, Հ. Թադևոսյանի՝ Լոռվա բնաշխարհի նկատմամբ սերն այնքան մեծ է, որ նա ստեղծել է 70 բնանկար:
«Կտավը պետք է ծնվի ինքնին: Ձեռքը պիտի աշխատի ինքն իրեն, ամեն ինչ պիտի ենթարկվի ներքին մղումին: Ես նկարելիս աշխատում եմ ինքս ինձ չխանգարել»:
Մարի Ավագյան
Ծնվել է 2010թ-ին Երևանում: 2017թ-ից սովորում է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Հարավային դպրոցում: Սիրում է նկարել, պարել, լողալ: Այժմ մասնակցում է Հարավային դպրոցի կերպարվեստի լրացուցիչ դասընթացներին: Հիմնականում նկարում է պաստելներով, սիրում է պատկերել հեքիաթի հերոսների: Իրենից փոքր երկու քույր ունի, սիրում է նրանց հետ խաղալ, զբոսնել…
Էկո ցուցադրություն
Ապրիլի 9-ին Արևելյան դպրոցի բացօթյա միջավայրում կայացավ Էկո ցուցադրություն: Ցուցադրվեցին պատկերազարդ անձրևանոց-թիկնոցներ և պոլիէթիլենային տոպրակներից պատրաստված պայուսակներ: Աշխատանքների մասին պատմող նյութերը՝ Թերեզա Թոււմանյանի և Հասմիկ Թոփչյանի բլոգներում :
Զատկի ծեսը Օշականում
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի և «Արի Օշական» երիտասարդական նախաձեռնության համագործակցության արդյունքում ապրիլի 8-ին Օշականի «Հացեկաց» հյուրատանը նշվեց Զատկի տոնը: Տարածքի ծիսական ձևավորման ընթացքը և վերջնական արդյունքը՝ լուսանկարներով:
Ձոն ցուցահանդես
Ապրիլի 7-ին Հյուսիսային դպրոցի բացօթյա միջավայրում «Գույներ և ազդեցություններ» խորագրով կայացած ցուցահանդեսի լուսանկարները և տեսանյութը:
Էկո-ցուցադրություն. հրավեր
Ապրիլի 9-ին` ժամը 13:00, Արևելյան դպրոցում «Փրկենք մոլորակը, ազատվենք թափոններից » խորագրով կկայանա ԷԿՈ ցուցադրություն:
Կցուցադրվեն էկո նախագծի ընթացքում ստեղծված պայուսակները, թիկնոցները, զարդերը:
Ցուցադրության համակարգողներ՝ Հասմիկ Թոփչյան, Թերեզա Թումանյան
Մարիամ Աղաբաբյան
Կրթահամալիր աշխատանքի դիմած տեխնոլոգ-մասնագետ Մարիամ Աղաբաբյանը պատմում է իր մասին և ներկայացնում աշխատանքները:
Գույներ և ազդեցություններ. հրավեր
Ապրիլի 7-ին` ժամը 11:30, Հյուսիսային դպրոցում«Գույներ և ազդեցություններ» խորագրով կկայանա ցուցահանդես:
Կցուցադրվեն Ձոն ստուգատեսի «Մեր մայրիկների լվացքը»,
Լուսանկարչական ցուցահանդեսի «Ծառերը՝ որպես բնության հուշարձաններ» և «Ջրանցքները՝ որպես բնության հուշարձաններ» թեմաներով աշխատանքները:
Ժայռապատկերներ
Հարավային դպրոցի 4-րդ և 5-րդ դասարանների սովորողները տեխնոլոգիայի պարապմունքին, ուսումնասիրելով հնագույն ժամանակների քարանձավային պատկերները, ստեղծել են թեմատիկ կրծքազարդեր:
Նյութը՝ հաստ ստվարաթուղթ, գուաշ:
Աշխատանքի ընթացքի մասին՝ Արև Բալջյանի բլոգում: