Տեխնոլոգիա, Անհատական ցուցահանդես

Հասմիկ Թոփչյան

18835865_1255035731271545_9187927624773356939_nՑուցասրահում սկսում ենք «Մեր ուսուցիչները» նոր շարքը, որի էջերում կներկայանան կրթահամալիրի ստեղծագործ դասավանդողները։ Այս անգամ իր մասին կպատմի և աշխատանքները կներկայացնի Արևելյան դպրոցի տեխնոլոգիայի դասավանդող Հասմիկ Թոփչյանը:
Կարմրահեր, հետաքրքիր ոճով, Գուստավ Կլիմտի նկարով պայուսակով Հասմիկը ոչ միայն տարբերվում է իր արտաքին տեսքով, այլ նաև՝ ներաշխարհով…

Ողջույն: Ես Հասմիկն եմ Թոփչյան: Կրթահամալիրում աշխատում եմ 3 տարի: Ավարտել եմ Երևանի պետական մանկավարժական համալսարանի գեղանկարի բաժինը: Սկսել եմ նկարել 5-6 տարեկանից: 12 տարեկանից հաճախել եմ նկարչության լրացուցիչ պարապմունքների: Սիրում եմ զբոսնել, կարդալ, ճամփորդել, լուսանկարել: Ազատ ժամանակ ուսումնասիրում եմ տարբեր ազգերին, նրանց մշակույթը, արվեստը, խոհանոցը։ Կարծում եմ, որ չկա անհետաքրքիր ազգ կամ երկիր, կան չհետաքրքվող և անտեղյակ մարդիկ: Սիրելի գրողներից են ժ.Պ.Սարտր, Ա.Կամյու, Է.Մ.Ռեմարկ, Ֆ.Կաֆկա: Վերջին կարդացածս տպավորիչ գիրքն էր Դ.Քիզի «Ծաղիկներ Էլջերնոնի համար»: Նկարչական ուղղություններից սիրում եմ իմպրեսիոնիզմը և պոստիմպրեսիոնիզմը, Վան Գոգի գլխավորությամբ: Սիրելի նկարիչները շատ-շատ են, չառանձնացնեմ: Վերջերս ինձ համար բացահայտել եմ նոր հոբբի՝ տիկնիկագործություն: Գործում եմ տարբեր տեսակի փափուկ խաղալիքներ, այժմ միայն՝ կենդանիներ, շուտով կլինեն նաև տիկնիկներ…

Յուրաքանչյուրն ունի իր ճանապարհը՝ մեկը ստեղծում է մարդկային կյանք, մյուսը ստեղծում է կտավներ:
Վան Գոգ