Անհատական ցուցահանդես

Տիգրան Գալստյան

20171101_133816Տիգրան Գալստյանը 7 տարեկան է, սովորում է Արևելյան դպրոցի երկրորդ դասարանում: Սկսել է նկարել 3 տարեկանից: Սիրում է նկարչությունը, որովհետև ստեղծագործելուց էներգիա է ստանում: Ունի յուրօրինակ հետաքրքրություններ և նախասիրություններ՝ լեգոներով խաղալ, հեծանիվ վարել, աստղերին նայել, տարբեր տեսակի քարեր հավաքել և դինոզավրերի մասին պատմություններ կարդալ: Հաճախում է Արևելյան դպրոցի կերպարվեստի լրացուցիչ դասընթացներին: