Փետրվարի 28-ին ծնվել է հայ նշանավոր գեղանկարիչ Մարտիրոս Սարյանը:
Մարտիրոս Սարյանը ծնվել է 1880 թվականին Ռուսաստանում, Դոն գետի ափին գտնվող հայկական Նոր Նախիջևան քաղաքում (այժմ` Դոնի Ռոստովի շրջան): Նախնիներն այստեղ էին վերաբնակվել միջնադարյան Հայաստանի մայրաքաղաք Անիից: Նրանց ընտանիքում կար 9 երեխա:
Մարտիրոս Սարյանը ստացել է ժամանակի լավագույն կրթությունը, բայց մի առիթով ասել է. «Դպրոցը… անհրաժեշտ է, և ես շատ ուրախ եմ, որ անցա այն, շատ բան սովորեցի: Սակայն, միևնույն ժամանակ, դպրոցը տալիս է նաև մի այնպիսի բան, որից դուրս գալով ինքնուրույն ստեղծագործական աշխատանքի ճանապարհ, պետք է հարթել: Բոլորս նկարում էինք նույն ոգով: Դպրոցն ավարտելուց հետո ես սկսեցի մտածել, ինչպես ազատագրվել դրանից: Սկսեցի Ճամփորդել, դիտել կյանքը»:
Մարտիրոս Սարյանը վախճանվել է 92 տարեկան հասակում, 1972 թվականի մայիսի 5-ին: