Փետրվարի 28-ին ծնվել է հայ նշանավոր գեղանկարիչ Մարտիրոս Սարյանը:
Մարտիրոս Սարյանը ծնվել է 1880 թվականին Ռուսաստանում, Դոն գետի ափին գտնվող հայկական Նոր Նախիջևան քաղաքում (այժմ` Դոնի Ռոստովի շրջան): Նախնիներն այստեղ էին վերաբնակվել միջնադարյան Հայաստանի մայրաքաղաք Անիից: Նրանց ընտանիքում կար 9 երեխա: Продолжить чтение «Մարտիրոս Սարյան»
Месяц: Февраль 2018
Կերպարվեստ
Վարդգես Սուրենյանց
Այսօր հայ հայտնի գեղանկարիչ Վարդգես Սուրենյանցի ծննդյան օրն է: Նա ծնվել է 1860թ. Ախալցխայում, հոգևորականի ընտանիքում: Նախնական կրթություն ստացել է Լազարյան ճեմարանում, այնուհետ շարունակել ուսումը Մոսկվայի մեծ հեղինակություն ունեցող գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանի ճարտարապետության բաժնում։ Իբրև նկարիչ ձևավորվել է Մյունխենի կայսերական ակադեմիայում։ Продолжить чтение «Վարդգես Սուրենյանց»
Կերպարվեստ
Հարավային դպրոցի կերպարվեստի լրացուցիչ կրթության խմբի սովորողների աշխատանքները
Աբստարակցիոնիզմ
Նատյուրմորտ
Փայտե կերպարներ
Հարավային դպրոցի 4-րդ և 5-րդ դասարանների սովորողներն իրենց տեխնոլոգիայի պարապմունքին այս անգամ պատրաստել են տիկնիկ-կերպարներ՝ որպես հիմք օգտագործելով բժշկական փայտիկները:
Լիլիթ Խաչատրյան
Ես Լիլիթ Խաչատրյանն եմ, ծնվել եմ 2000թ. հունվարի 24-ին Վայոց Ձորի Վայք քաղաքում։ Այնուհետև ընտանիքով տեղափոխվել ենք Երևան։ Փոքր տարիքից սիրել եմ նկարել, իսկ 10-րդ դասարանից սկսել եմ լուրջ զբաղվել նկարչությամբ։ Սովորում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում։ Իմ ուսուցիչներն են Կարեն Մկրտչյանը, Գագիկ Չարչյանը և Կարինե Մացակյանը։
Այժմ պատրաստվում եմ ընդունվել Երևանի պետական գեղարվեստի ակադեմիա։ Ապագայում ուզում եմ դառնալ հայտնի դիզայներ։ Ուզում եմ ուսումնասիրել դիզայնի բոլոր ճյուղերը, նաև ցանկանում եմ նվագել կիթառ։ Սիրում եմ պարել և երազում եմ լինել տարբեր երկրներում։ Հիմա ուսումնասիրում եմ նկարչության ոճերից մեկը՝ Կուբիզմը։ Կուբիզմի մասին հետաքրքրությունն ինձ մոտ առաջացրել է ընկեր Կարենը։ Ինձ դուր են գալիս Պաբլո Պիկասսոյի և Ժորժ Բրաքի նկարները։
Ես համոզված եմ, որ կկարողանամ դառնալ հիանալի դիզայներ-նկարչուհի…
Նատյուրմորտ
Ղափամայի ծես
Ղափամայի ծեսը հայկական ավանդական տոն է, որն ամեն տարի նշվում է կրթահամալիրում: Այս տարին նույնպես բացառություն չէր. Սուրբ Երրորդություն եկեղեցու բակը առավոտյան 10:30-ից արդեն մարդաշատ էր: Երգն ու պարը, գեղեցիկ մատուցված Ղափաման, չրերը, գաթաները, դդմի մուրաբաները, ինչպես նաև դեկորատիվ ցուցանմուշները, ծիսական տիկնիկները, կախազարդերը անտարբեր չթողեցին ոչ մեկին…
Սոնա Սարգսյան
Բարև: Ես Սոնան եմ: 9 տարեկան եմ: Սովորում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Հյուսիսային դպրոցի 4-րդ դասարանում: Սիրում եմ նկարել, քանդակել, ծեփել ամեն ինչից՝ նույնիսկ առաջին հայացքից անպետք թվացող իրերից, ինչ-որ նոր բան ստեղծել: Եթե ինձ թողնեն, ես ամբողջ օրը կնկարեմ, կզբաղվեմ տեխնոլոգիայով: Առաջին ցուցահանդեսը, որ ունեցա, 5 տարեկան էի: Աշխատանքներում հիմնականում պատկերված էին աղջիկներ: Նկարել էի կուբիզմի ոճով (ինչպես ասում են՝ Պիկասոյոտ): Ընկերներս սկզբում ծիծաղում էին. ասում էին` ի՞նչ արտասովոր գլուխներ, մարմին ունեն քո նկարի աղջիկները, բայց հետո սկսեցին հավանել: Դրանից հետո մի քանի անգամ էլ ցուցադրվեցին իմ աշխատանքները: Նկարում եմ և՛ ջրաներկով, և՛ գուաշով, և՛յուղամատիտներով: Սիրում եմ նաև կոլաժներ, այլընտրանքային քանդակներ: Հիմա նաև ինքնուրույն սովորել եմ 3D նկարչություն և իմ բլոգում պատումներս նկարազարդում եմ դրանցով: Շատ սիրում եմ հորինել: Բացի նկարչությունից, նաև երաժշտություն եմ հորինում, նոտայագրում:
Նարե Սուքիասյան
Նարե Սուքիասյան. ծնվել է 2011թ. հունիսի 11-ին Երևանում: Նարեն փոքր տարիքից սիրում էր քարեր, հավաքում էր և ժամերով խաղում դրանցով: Ավելի ուշ սկսեց քարերին նմանեցնել ինչ-որ բաների, կերպարներ հաղորդել դրանց: Իսկ հիմա քարերը Նարեի համար ստեղծագործելու լայն ասպարեզ են. ամեն տեղից նա հավաքում է քարեր, որոնց վրա սկսում է նկարել:
Նարեն սովորում է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Հարավային դպրոցի 1-ին դասարանում:
Ադելինա Միքայելյան
Ադելինա Միքայելյան. ծնվել է 2000թ. նոյեմբերի 16-ին Երևանում: Նկարել սկսել է վաղ տարիքից: Միշտ երազել է նկարչուհի դառնալու մասին, քանի որ նկարչությունը լցնում է իր կյանքը նոր գույներով: Ադելինան սովորում է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Գեղարվեստի ավագ դպրոցում. վարպետ-նկարիչներ Գագիկ Չարչյանի, Կարեն Մկրտչյանի և Կարինե Մացակյանի սանն է: Նրանք Ադելինային ծանոթացնում են արվեստի խորհրդավոր աշխարհին: Ադելինայի խոսքերով իր վարպետները ոչ միայն ուսուցիչներ են՝ իրենց գործում հմուտ, այլև լավ ընկերներ՝ ջերմ ու հոգատար: Ադելինային հետաքրքրում են նաև օտար լեզուները: Այժմ սովորում է ճապոներեն և կորեերեն: Երազում է սովորել Ճապոնիայի գեղարվեստ-դիզայնի համալսարանում: Առաջիկայում որոշել է ընդունվել Հայաստանի պետական գեղարվեստի ակադեմիա, միաժամանակ պետք է սովորի չինարեն, իտալերեն, կատարելագործի ֆրանսերենը և անգլերենը, բայց սա դեռ վերջը չէ: Հետաքրքրվում է նաև համակարգչային գրաֆիկայով: Հաճախել է նաև կրթահամալիրի լուսանկարչության ընտրությամբ դասընթացներին, որտեղ իր ուսուցիչն էր Մարինա Մկրտչյանը: Նրա շնորհիվ է, որ ծանոթացել է տեսախցիկով աշխատելու վարպետությանը: Ադելինայի մեծ երազանքներից մեկն էլ ճանապարհորդելն է ամբողջ աշխարհով: Նրան հետաքրքրում են տարբեր ազգերի արվեստը, մշակույթը, լեզուն: Նպատակ ունի այդ բոլորն ուսումնասիրել և լավագույնները բերել ու տարածել Հայաստանում:
Ջրաներկ